‘Շահան Քանդահարյան. Հալեպում ապրող հայերը ծանր վիճակում են’

866

Հալեպում ապրող հայերը ծանր վիճակում են, Երևանում մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Հալեպն այժմ տառացիորեն շրջափակված է: Բնակչությունը սննդամթերքին, վառելիքին, դեղորայքին առնչվող խնդիրներ ունի: Քաղաքի մատույցները կյանքի համար վտանգավոր են: Կան կապի խափանումներ», — տեղեկացրել է նա: Ընդ որում՝ փորձագետը նկատել է, որ երկրի մյուս մասերի իրավիճակն էապես տարբեր է, օրինակ, առափնյա մարզերում իրավիճակը հանգիստ է, և մեր հայրենակիցները ոչնչի կարիք չունեն, ինչը, նրա ասելով, պայմանավորված է երկրի ափերի մոտ ռուսական նավատորմի առկայությամբ: Քանդահարյանը նաև նշել է, որ Դամասկոսում իրավիճակը փոքր-ինչ այլ է, բախումներ են լինում կառավարական զորքերի և ապստամբների միջև, սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը քիչ թե շատ վերահսկվում է:

Անդրադառնալով սիրիահայերին Հայաստանի աջակցությանը` Քանդահարյանը նշել է, թե, ընդհանուր առմամբ, շատ բան է արվում: «Սակայն հարկավոր են համալիր միջոցառումներ, քանի որ աշխատանքի բացակայության դեպքում հայրենիքը մարդու համար դառնում է ժամանակավոր ապաստան», — նշել է նա:

Նրա ասելով՝ սիրիական հակամարտության շրջանում Հայաստան է տեղափոխվել շուրջ 10000 մարդ: Նա նաև հաղորդել է, որ Սիրիայից Լիբանան է տեղափոխվել 7-8 հազար հայ:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ մամուլի խոսնակ. Չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս են փոխվել ուրբաթ երեկոները 2000-ից հետո’