‘Շահին. «Ավելի լավ կլիներ, որ Պիրլոն «Բորուսիայի» հետ առաջին խաղում վնասվածք չստանար»’

964

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը կարծիք է հայտնել, որ Պիրլոյի վնասվածքը «Յուվենտուսին» օգնեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի դորտմունդցիների հետ առաջին հանդիպմանը: Հիշեցնենք, որ Պիրլոն փոխարինվեց հանդիպման 37-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը 1:1 էր: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ թուրինցիների հաղթանակով:

«Պիրլոյի մասին չեմ ցանկանում որեւէ անհարգալից բան ասել, սակայն կարծում եմ՝ մեզ համար ավելի լավ կլիներ, որ նա վնասվածք չստանար: Պիրլոն հիանալի է իրացնում տուգանայինները, գերազանց փոխացումներ է կատարում, սակայն մենք խաղին նախապատրաստվել էինք՝ հաշվի առնելով, որ Պիրլոն լինելու է խաղադաշտում, իսկ նրան փոխարինեցին, «Յուվենտուսը» փոխեց իր խաղաոճը և հասավ հաղթանակի»,- Շահինի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալի» հարձակվողին սպառնացել են’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’