‘«Շանթի գործով» փաստաբան. ՀՀ դատական համակարգը վերին աստիճանի կախյալ է’

996

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը որեւէ նոր հիմնավորում չուներ եւ հիմնված էր զուտ առաջին ատյանի դատարանի կողմից բերված փաստարկների վրա: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ վճիռը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում, որպեսզի ճանապարհ բացվի դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Իշխանությունները ավելի վաղ հրապարակավ հայտարարել էին իրենց որոշումը եւ դժվար թե գտնվի այնպիսի դատական ատյան, որը իշխանության որոշմանը հակառակ որոշում կայացնի: Հայաստանի դատարանը չունի այն նվազագույն անկախությունը եւ անաչառությունը, որպեսզի քաղաքական հարցերով որոշում կայացնի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Հայաստանի դատական համակարգը վերին աստիճանի կախյալ է: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես է Բերձորի դեպքերը ներկայացրել Արցախի հանրային հեռուստաընկերությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Էռնեստո Սաբատոյի «Թունելը»’