‘Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել’

887

Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով կալանավորվել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, հացադուլ է հայտարարել: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հաղորդել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա ասելով, նախօրեին, ժամը 20:00-ին, Շանթը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդհարում էր տեղի ունեցել ոստիկանների և Շանթ Հարությունյանի «Անոնիմուս» երթի մասնակիցների միջև: Մինչ այդ Շանթ Հարությունյանը նստացույց էր անցկացնում Ազատության հրապարակում` «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին’