‘Շանթ Հարությունյանը նոր փաստաբան ունի. Մամուլ’

1105

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին և ստացել համաձայնություն վերջինիս շահերը ներկայացնելու համար։
Տիկին Պետրոսյանը «Հրապարակին» ասել է, որ Շանթի վիճակը բավարար էր, և այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը։ «Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը։

Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտության կարիք չկա»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված։

Նախորդ հոդվածը‘Թթվասերը 740 դրամով վաճառողների «տանիքը» Զորի Բալայանն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին’