‘Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ’

965

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Այս մասին news.am-ի թղթակցին հայտնել է ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա նշել է, որ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվել է, այդ պատճառով էլ տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին կալանավորվել է նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթի» ժամանակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը):

16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին հունվարի 9-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նախորդ հոդվածը‘2008 թվականի մարտի 1-ից վեց տարի է անցել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մարզերում սպառնալիքի ներքո` վարորդներին արգելվում է ուղևորվել դեպի Երևան’