‘
Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվածներց եւս 6-ը կալանավորվել են:
Ըստ ոստիկանության, ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձերբակալվածներից ևս 6-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը.
Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),
Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),
Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),
Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս),
Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս),
Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:
‘