‘ Շանթ Հարությունյանին մեղսունակ են ճանաչել, մինչդեռ 2009թ. նա անմեղսունակ էր ճանաչվել’

1248

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկել է հանրահավաք և բողոքի երթ դեպի ԱԱԾ շենք` ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013-ի նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի պատճառով կալանավորված Շանթ Հարությունյանի:

Արդեն տեղեկացրել ենք, որ Հարությունյանն այսօր առավոտյան դադարեցրել է 17 օր տեւած հացադուլը: Նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 24-ին` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցելու արգելքը: Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, որի հիմքում դրված էր 2009-ին կայացված փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ Շանթ Հարությունյանը, թեեւ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, բայց 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ նրան մեղսագրվող հանցավոր արարքի ժամանակ եղել է անմեղսունակ:

2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված Շանթ Հարությունյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Տոնական օրերին գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, այդ թվում՝ երեխաների կողմից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’