‘Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը՝ այսօր’

843

Նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Գործի մանրամասները ուսումնասիրելով՝ պարզվում է նաև, որ դատավարության կողմերի մեջ որպես տուժող ներգրավված է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Բացի նրանից, գործով տուժող է ճանաչվել ևս 15 մարդ. ամենայն հավանականությամբ՝ բոլորն էլ ոստիկաններ են:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի մարզի հանքահորերից մեկում պայթյուն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’