‘Շանթ Հարությունյանի կինը «պատվեր» է համարում ամուսնու նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը. Ազատություն’

971

Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «Ազատության» հետ զրույցում «պատվեր» է համարել այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։ 
Հարությունյանը դեկտեմբերի 24-ից՝ արդեն 13 օր, հացադուլի մեջ է։ Նրանից երկու օր անց հացադուլ հայտարարեցին նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը, բայց ընտանիքներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Նոր տարվա օրերին չի հանվել տեսակցությունների վրա դրված արգելանքը։
Ամանորի նախօրեին Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանն ահազանգել է, որ իր նկատմամբ քաղաքի կենտրոնում բռնություն է գործադրվել հունվարի 1-ի ակցիայի մասին թռուցիկներ բաժանելու ժամանակ։
Ռուզաննա Բադալյանը ռադիոկայանին պատմել է, որ ինչ-որ հաղթանդամ տղամարդ է որդուն գետնին գցել ու պահանջել ուտել թուղթը։
Հարցին, թե ոստիկանությունն արդյոք որևէ կերպ չի արձագանքե՞լ միջադեպին և իրենց ահազանգին, Հարությունյանի կինը պատասխանել էէ՝ «ոստիկանությունը կողքը կանգնած ոչինչ չէր արել»։

Շարունակությունն` այստեղ 

Նախորդ հոդվածը‘Անհետացել է Հյս.Կորեայի առաջնորդի հորաքույրը. ԶԼՄ-ներ’
Հաջորդ հոդվածը‘Վայր ընկելու արդյունքում Մերկելը լուրջ վնասվածքներ է ստացել’