‘Շանթ Հարությունյան. «Այնպիսի ելույթներ ունեցեք, որոնք չեն վնասի ձեր արժանապատվությանը» ‘

1431

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական նիստը: Նիստերի դահլիճում Հարությունյանը հրաժարվեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին` նշելով, որ հույսեր չունի, թե մեկ այլ դատավորի դեպքում արդար դատավճիռ կկայացվի:

Դիմելով իր 13 ընկերներին՝ Շանթ Հարությունյանը կոչ արեց այնպիսի ելույթներ ունենալ, որոնք չեն վնասի իրենց արժանապատվությունը եւ միեւնույն ժամանակ`կօգնեն հայտնվել ազատության մեջ:

Ամբաստանյալներից մի քանիսը  միջնորդեցին գործը ուղարկել ռուսական դատարան, սակայն 30 րոպե խորհրդակացական սենյակում անցկացնելուց հետո Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը:

Շանթ Հարությույանի հայտարարությունը` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Լիբիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիեւը ԵԽԽՎ ամբիոնից դարձյալ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ նկրտումների մասին’