‘Շանհայի առևտրի կենտրոնում կոտրվել է հսկայական ակվարիումը. 15 հոգի վնասվածքներ են ստացել’

855

Չինական Շանհայ քաղաքի առևտրի կենտրոնի առաջին հարկում հանկարծակի պայթել է 33 տոննա ջրատարողությամբ հսկայական ակվարիումը, որում  լող էին տալիս շնաձկներ, կրիաներ և զանազան տեսակի ձկներ: Ջրի հոսանքը, 25 սմ հաստությամ ապակու բեկորները և ծովային կենդանիները դուրս են հորդել  առևտրի կենտրոնի գնորդների վրա, 15 հոգի վնասվածքներ է ստացել: Ականատեսներից մեկի խոսքերով՝ այնպիսի ձայն է լսվել, կարծես ռումբ է պայթել: ԶԼՄ-ների տվյալներով՝ մի տղամարդ ոտքն է կոտրել, մյուս տուժողները քերծվածքներ, պատռվածքներ ու կապտուկներ են ստացել:

Ակվարիումի բնակիչների թվում նույնպես կան զոհեր՝ երեք շնաձուկ, մի քանի կրիա և մեծ քանակությամբ ձկներ են սատկել: Անհայտ է, թե ակվարիումն ինչից է ճաքել: Ըստ մի վարկածի՝  դրա պատճառը կարող է լինել խիստ սառնամանիքը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Որևէ մեկին թույլ չեմ տալու վիրավորել ու չափն անցնել’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը, Ռիկելմեն եւ Ռոնալդինյոն՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ’