‘Շան հավատարմություն (տեսանյութ)’

1392

Արդեն մի քանի օր է, ինչ կենդանիների սիրո և նվիրվածության մասին պատմող այս տեսահոլովակը համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է:

Պերմ քաղաքի ավտոմայրուղու  հարևանությամբ անհայտ ցեղատեսակի մի մեծ շուն անդադար հսկում է մեկ ուրիշ շան անշունչ մարմինը: Փողոցային կենդանին օրուգիշեր սպասում է, թե երբ պիտի ավտոմեքենայի անիվների տակ զոհված իր «ընկերուհին» վերջապես արթնանա:

Ականատեսների վկայությամբ՝ շունը վթարի է ենթարկվել ավտոճանապարհը հատելիս, որից հետո «ընկերը» նրան քարշ տալով հանել է երթևեկելի հատվածից:

Բնակիչները  փորձել են  հուղարկավորել զոհված կենդանուն և կերակրել նրա կողքից չհեռացող շանը, սակայն ապարդյուն: Նա հրաժարվում է սննդից և ոչ ոքի մոտ չի թողնում իր սիրելիին:

Ավտոճանապարհով դպրոց գնացող երեխաները օրեր շարունակ արցունքն աչքերին են տուն վերադառնում:

 

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում ֆիլմաշար են նկարահանելու Հիտլերի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաոն՝ «Real Football»-ի գովազդային հոլովակում’