‘Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի «Ոսկե Ծիրան» 10-րդ կինոփառատոնին’

1410

Լեգենդար հայազգի երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրը ներկա կլինի Երևանում հուլիսի 7-14-ը տեղի ունենալիք «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի բացմանը: Փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի հայտնել է, որ փառատոնն այս տարի սկսվելու և ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերով: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների, մասնավորապես` հայազգի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի, կինոքննադատ Ժան Ռադվանի և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտի մասնակցությունը:

ՀՀ-ում Գերմանիայի և Լեհաստանի դեսպանությունների հետ համագործակցությունը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կնշանավորվի այդ երկրների կինոների օրերի կազմակերպմամբ և մի շարք ֆիմերի ցուցադրությամբ: Բացի դրանից, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն գերմանուհի Մարգարետ ֆոն Տրոտտան, ում կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը, և հռչակավոր լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: 

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է 2004թ-ին: 

Նախորդ հոդվածը‘Վան Բաստենն էլ հրաժարվեց ՊՍԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Մեկ է՝ երգելու եք ճշմարտությունը (տեսանյութ, ֆոտոշարք)’