Միշելը՝ ՌԴ դեպանին․ Դուրս գալը ճշմարտություն լսելուց հեշտ է

468

ՄԱԿ-ի նիստում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործությունների և աշխարհը մթերային շանտաժի ենթարկելու մեջ, ինչին  ի պատասխան՝ Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից, իսկ Միշելը խայթող դիտողությամբ է ուղեկցել նրան։

Մասնավորապես, Շառլ Միշելն ասել է, որ Ռուսաստանը ռմբակոծում է ուկրաինական հացահատիկի շտեմարանները, թույլ չի տալիս ցանք անել Ուկրաինայի տարածքի մեծ մասում, գողանում է հացահատիկը զավթած տարածքներում, ինչպես նաև փորձում է զարգացող երկրներում պատերազմի պատճառով հասունացող մթերային ճգնաժամն օգտագործել որպես գործիք։

Ավելի ուշ Շառլ Միշելի Twitter-յան էջում տեղադրվել են նրա ելույթն ու տեսագրություն, որտեղ լսվում է  ռեպլիկը հեռացող Նեբենզյայի ետևից․
«Կարող եք գնալ, երևի դա ավելի հեշտ է, քան ճշմարտությունը լսելը, թանկագին դեսպան»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ն Ուկրաինային է վերադարձրել մարտիկների 50 մարմին
Հաջորդ հոդվածըԹուրքիան Շվեդիային ու Ֆինլանդիային 10 պայման է առաջադրել