‘Շավարշ Կարապետյանը կլինի Սոչիի օլիմպիական խաղերի տասը ջահակիրներից մեկը’

990

Ստորջրյա լողի  աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը կլինի Սոչիի օլիմպիական խաղերի Օլիմպիական կրակի վազարշավի տասը ջահակիրներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Սովետսկի սպորտը», ջահակիրների տասնյակում են ներառված նաև գեղասահորդներ Լինա Ֆյոդորովան և Մաքսիմ Միրոշկինը, ամառային պարօլիմպիկ խաղերի չեմպիոն (2008), Աշխարհի չեմպիոն (2006), Եվրոպայի չեմպիոն (2005), Ռուսաստանի թեթև ատլետիկայի չեմպիոն Ալեքսեյ Աշապատոն, 15–ամյա դաշնակահար, «Մոցարտ` հրաշամանուկ» պատվավոր կոչմանն ու «Ոսկե Շչելկունչիկ» մրցանակին արժանացած Դանիիլ Խարիտոնովը և այլք։

Շավարշ Կարապետյանը ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է, 15 անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը, 11 անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել, աշխարհի 17-ակի չեմպիոն է, Եվրոպայի 13-ակի չեմպիոն։ Նա Ռուսաստանի ստորջրյա լողի ակադեմիայի պատվավոր նախագահն է։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը պատահաբար հայտնվեց արտակարգ պատահարի վայրում և, 10 մետր խորության մեջ կոտրելով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի հետևի ապակին, փրկեց ավելի քան 20 ուղևորների։ Դրանից հետո նրա մարզական կարիերան ավարտվեց: 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլե. Հայաստանի հետ Վիլնյուսում վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի լրագրող. Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ նման որոշում ընդունելը’