‘Շավարշ Քոչարյան. Ես այդպիսի բան չեմ ասել. Տեսանյութն ուրիշ բան է վկայում’

1613

Pastinfo.am-ի փոխանցմամբ` ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե ինքը տեսակետ էր հայտնել, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, ասել է. «Ես այդպիսի բան չեմ ասել: Խնդիրը վերաբերում է հետևյալին. Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրյույն որոշումների սուվերենության պակաս: Դա կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ»: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի վրա նոր իրավիճակի հնարավոր ազդեցությանը՝ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ստորագրման գնալու: «Այդ պայմանագիրը մեզ համար կարևոր է, որովհետև շատ մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ Եվրոպայի հետ, շատ լուրջ նվաճումներ կան այդ ուղղությամբ»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Միաժամանակ՝ նա չի թաքցրել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Խորը և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրն անհամատեղելի է և այլևս չի կարող ստորագրվել՝ հավելելով, սակայն, որ մնացած բոլոր ծրագրերով համագործակցությունը Եվրոպայի հետ շարունակվելու է:

Այնինչ, տեսանյութում պարզ երևում է, որ Շավարշ Քոչարյանը ասել է, ոչ թե սուվերեն որոշումներ, այլ՝ սուվերենություն.

Նախորդ հոդվածը‘Միշել Պլատինի. Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ռիբերին’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտասի 5-ում շինարարությունը շարունակվում է (Տեսանյութ)’