‘Շավարշ Քոչարյան. Ռուսաստանը հիացած է Հայաստանի տեմպերով’

977

Ռուսաստանը ոչ թե զարմացած, այլ հիացած է Մաքսային միությանն անդամակցության ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքի տեմպերով, հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նախատեսվում է ստորագրել մի նոր համաձայնագիր Եվրասիական միության ձևավորման մասին, և կան ծրագրեր, որ այդ միությունը պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հենց որ սկսում է գործել Եվրասիական միությունը, արդեն որպես կազմակերպություն Մաքսային միությունը և ընդհանուր տնտեսական այդ տարածքը, ըստ էության, տարրալուծվում են դրա մեջ: Հետևաբար, եթե դու դանդաղում ես, ապա դու կարող ես դառնալ անդամ մի կազմակերպության, որը ըստ էության արդեն չկա: Այսինքն մեր նպատակը կայանում է նրանում, որ մենք այդ կազմակերպությունների անդամ դառնանք և մասնակցենք, ինչպես դա հայտարարեց հանրապետության նախագահը սեպտեմբերի 3-ին նախորդ տարվա, և մասնակցություն ունենանք արդեն Եվրասիական միության ձևավորմանը», — «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը` Մոսկվայում Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Շավարշ Քոչարյանը հանդես էր գալի ս եվրաինտեգրացիայի դիրքերից` շեշտելով, որ Մաքսային միությանն անդամակցությունը նպատակահարմար չէ եւ սահմանափակելու է Հայաստանի ինքնիշխանությունը:

 

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում եւ Ուկրաինայում ցուցարարների սպանության հարցով համազեկուցող նշանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Պրահայում կրկին խոսել է «եւ-եւ»-ի մասին’