‘Շատ լինի, քիչ՝ չլինի. Ս. Սարգսյանը նորից է շնորհավորել Պուտինին ‘

1547

Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջինիս: Բայց, Սարգսյանը ուղերձով չի սահմանափակվել, եւ իր կողմից ներմուծված՝ արտաքին քաղաքականության «լավագույն» ավանդույթների համաձայն, որոշել է մի քանի ժամ անց նորից շնորհավորել Պուտինին՝ այս անգամ արդեն զանգահարելով վերջինիս: ՌԴ նախագահին հղված ուղերձն ու մի քանի ժամ անց կատարած հեռախոսազանգի մասին տեղեկությունները հրապարակված են Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում:

Նշենք, որ քանի որ հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցելու է ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը նա առիթ կունենա նաև երրորդ անգամ՝ այս անգամ դեմ առ դեմ շնորհավորել Պուտինին:

Նախորդ հոդվածը‘Սասունյան. Բրիտանիան փոխո՞ւմ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Եթե Լիսկայի տան բակում երկու հոգի սպանվեր՝ ձավարեղենը նույնպես կէժանանա՞ր. «ՉԻ»’