‘Շարմազանով. ՀՀԿ-ն այլեւս կադրային փոփոխությունների չի պատրաստվում ‘

996

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո այդ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ինքը մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը գնահատում է շատ նորմալ: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ «ԲՀԿ-ն պատրաստվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն»՝ Շարմազանովն ասել է, թե դրա միակ օրինական ճանապարահը ընտրություններն են, իսկ դրանք արդեն անցել են: «Թող պատրաստվեն 2017 թվականի ԱԺ ընտրություններին»,- ասել է Շարմազանովը: Նա նաեւ հավելել է, թե իրենց կուսակցությունն այլեւս կադրային փոփոխությունների՝ մասնավորապես, մարզպետների փոփոխությունների չի պատաստվում: Ա1+-ի գազի թանկացման վերաբերյալ հարցին ի պատասխան էլ՝ Շարմազանովը նշել է, թե ոչ մի կուսակցություն գազի գինը որոշելու իրավասություն չունի: Վերջինս, թերեւս, մոռացել է, որ իրենց կուսակցությունը այսօր Հայաստանում իշխանություն է:  

 

Նախորդ հոդվածը‘Աննկարագրելիի անաչառ լրագրողներ ու անասելի անկաշառ քաղաքական, այսպես կոչված, գործիքներ, կներեք, գործիչներ, մի բան հիշեցնեմ… ‘
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկուն Բուֆոնին առաջարկել է տեղափոխվել «Շախտյոր»’