‘Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա. ԼՂՀ ՊՆ’

1452

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» օրենքի որոշ կետերի գործողությունը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանն ու ս.Սարգսի տոնը’