‘Շենգավիթի մի շարք փողոցներում վաղը ջուր չի լինի’

765

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին, ժամը 07.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ը, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի, Հ.Հովսեփյան, Տարոնցի փողոցների, Արտաշիսյան փողոցի և նրբանցքների, Շիրակի փողոցի և 1-5 նրբանցքների, Բագրատունյաց փող. 1-50 շենքերի, Արարատյան փող.1-68 շենքերի, Արարատյան 10 բարաքի, Վերին Չարբախ թաղամասի, Ներքին Չարբախ 3, 10, 11 փողոցների ու նրբանցքների, Չեխովի 11-ից բարձր, Եղբայրության 17-ից բարձր,Մանանդյան 15-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանում է, թե ինչու է ազատագրված տարածքներն անվանել բուֆերային գոտի(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի վարքագիծը դարձել է ծաղրի առարկա. Տեսանյութ’