‘Շենգավիթում ջուր չի լինի ‘

920

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը նախատեսվում է վերականգնել սեպտեմբերի 12-ին ժամը 22.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Ոչ կոռեկտ արտահայտությունների համար՝ նկատողություն ԲՀԿ-ական պատգամավորին ‘
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԱԺ անվտանգության պետին’