‘Շերը պատրաստվում է նկարահանվել նույնասեռականների մասին պատմող հեռուստասերիալում’

1133

Երգչուհի և դերասանուհի Շերը  պայնամագիր է ստորագրել ամերիկյան Lօgo կաբելային հեռուստաընկերության հետ, որը նախատեսված է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) խմբին պատկանող հեռուստադիտողների համար: Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ ավելի կարկառուն գեյ-խորհրդանիշ, քան Շերը, հնարավոր չէ գտնել,  հայտնում է TV Guide-ը:

Ներկայումս «Օսկարի» և Կաննի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր, 66-ամյա Շերը պատրաստվում է  նկարահանվել 1960-ականների Հոլիվուդի մասին պատմող հեռուստասերիալում, որի սցենարը մշակում է իր ընկերոջ՝ կատակերգու Ռոն Ցիմերմանի հետ: Ֆիլմի բովանդակության մանրամասներ հայտնի չեն, սակայն հավանական է, որ այն  լինի նույնասեռական հերոսների կյանքի մասին:

Հիշեցնենք, որ Շերի և հանրայատ ռոքեր Բոնոյի դուստր Չեստիտին վիրահատական ճանապարհով փոխել է սեռը: Չեստիտիի որոշումը չի ազդել մոր հետ հարաբերությունների վրա: Շերը ընդունել է դստեր ընտրությունը և աջակցել վիրահատության իրականացմանը:

Նախորդ հոդվածը‘Օբաման հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի և ԿՀՎ ղեկավարի թեկնածուների անունները’
Հաջորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնի. Բալոտելին հոտած խնձոր է’