Շեւչենկոն՝ «Ոսկե գնդակի» հնարավոր դափնեկրի եւ «Ռոմայի» հետ առաջիկա դիմակայության մասին

443

Իտալական «Ջենոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւեչենկոն կանխատեսում է արել, թե ով այս տարի կնվաճի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը, նաեւ խոսել է նոր պաշտոնում նորամուտի հանդիպման մասին։

Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ջենոան» կմրցի «Ռոմայի» հետ։

«Կարծում եմ այս տարի «Ոսկե գնդակի» երկու հիմնական հավակնորդ կա․ Ժորժինյո կամ Մեսի։

Գիտեմ, որ իմ առաջին խաղը «Ռոմայի» դեմ է։ Շատ եմ հարգում Ժոզե Մոուրինյոյին, որը շատ բան է տվել իտալական ֆուտբոլին։

Կարեւոր է մեր մտածելակերպը։ Մենք պետք է ավելի շատ հավատանք մեր ուժերին»,- Շեւչենկոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Ջենոա» — «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան. Մաս 1
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Դժվար է նվաճել ուղեգիրը