‘Շինիչ առաջարկ կամ «заноза в заднице».«ՉԻ»’

1669

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Եվրասիական միությանն անդամակցելու հետ կապված ինչ-որ սեմինարի ժամանակ, որի աշխատանքային լեզուն, ի դեպ, ռուսերենն էր, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը դիմել է դրա դեմ բողոքող ակտիվիստներին, թե «գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք»:

«ՉԻ» — Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և լեզվի մասին օրենքի համաձայն, արգելվում է Հայաստանում որևէ օտար լեզվով նման միջոցառումներ կազմակերպել՝ առանց հայերեն սինխրոն թարգմանության: Լեզվի մասին օրենքը գործում է ՀՀ ողջ տարածքում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն էլ, եթե չենք սխալվում, ՀՀ տարածքում է: Բայց էկոնոմիկայի փոխնախարարն իրավացի է. ակտիվիստները պիտի լեզվի մասին օրենքը պաշտպանեն ոչ թե այնտեղ, որտեղ այդ օրենքը խախտվում է, այլ այնտեղ, որտեղ դա ավելի անշառ է: Օրինակ՝ թող գնան Հանքավանի անտառները և ինչքան ուզում են՝ պաշտպանեն լեզվի մասին օրենքը: Իսկ հանուն խոսքի ազատության կարելի է պայքարել, ասենք, Սիսիանի լեռներում: Թե չէ անհարմար բան է ստացվում՝ տնաշեններն ամեն տեղ քթները խոթում են: Ու դրանով իսկ դառնում են, աշխատանքային լեզվով ասած, «заноза в заднице»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը գնում է շարքային ժուլիկության. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Իդիոտիզմը»՝ որպես «ուղիղ ճանապարհ» կամ վարչախմբի բնութագիր’