«Շիրակը» կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությանը

7284

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:

Կոմիտեի՝ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը,  ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։

Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։

Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց․

Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։

«Շիրակն» այս մրցաշրջանում հանդես է գալիս Առաջին խմբում եւ 21 խաղից հետո 53 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Լեռնային Արցախն» է՝ 54 միավոր։

Նախորդ հոդվածըՍեյսուլանում հակառակորդը խախտել է շփման գիծը, ապա համաձայնել վերադառնալ ելման դիրք
Հաջորդ հոդվածըՈւկրաինան կփոխարինի Ռուսաստանին 2022 թվականի վոլեյբոլի աշխարհի առաջնությունում