‘Շիրակի մարզում, Արագածում, Ապարանում և Թալինում առկա են տեղումներ’

801

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Շիրակի մարզում, Արագածում, Ապարանում և Թալինում առկա են տեղումներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Միջոցառում՝ նվիրված Սերգեյ Նիգոյանի և այլ զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները պատրաստ են պայքարել մինչև վերջ’