‘Շիրակի նախկին ոստիկանապետին մեղադրում են կաշառք ստանալու մեջ’

946

Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հայաստանի քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», հարուցվել է քրեական գործ: Այս մասին գրում է azatutyun.am

«Ըստ Գ. Ս.-ի հաղորդման, 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50 հազար դոլար կաշառք», — փոխանցում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քրեական գործով նախաքննություն է կատարվում:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժը 7-ից մինչև 12 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մտադիր է գործը դատարան հասցնել ‘
Հաջորդ հոդվածը‘Բանակից տարկետումը վերացնելուց հետո ասպիրանտուրայում 70-80 թափուր տեղ թափուր է մնացել’