‘Շիրակ Թորոսյանը՝ ակունքն իմաստության. «ՉԻ»’

1643

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

ԱԺ հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, պարզվում է, տեղյակ չէ, որ 2013 թ. գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են: «Թանկացել է մեկ-երկու տարի առաջ, բայց անցած տարի չի թանկացել», ասել է նա:

«ՉԻ»- Այստեղ զարմանալու բան չկա: Վերջին հաշվով՝ Շիրակ Թորոսյանը «Հանրապետական» խմբակցությունից է: Ավելին, համարյա վստահ ենք, որ ինքը գիտի այդ մասին: Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա այնքան էլ էական չէ՝ պրն Թորոսյանը տեղյա՞կ է դրանից, թե՞ ոչ: Փոխարենը նա բացառիկ ինտելեկտ է ցուցաբերել՝ զարմանալի խորաթափանցությամբ հայտարարելով, թե  ջեռուցման առումով «ամռանն ավելի հեշտ է»: Եւ այնուամենայնիվ, վելուծական մտքի խորությամբ ավելի ապշեցուցիչ է նրա հաջորդ միտքը. «եթե ավելի ենք վառում, ջեռուցման գումարի հատկացումը մեծացնում ենք»: Ո՞ւմ մտքով կանցներ:

Հետո էլ ասում են՝ ՀՀԿ-ում ինտելեկտի պակաս կա: Եթե Տիգրան Սարգսյանի ասած «գիտելիքահենք տնտեսությունը» հիմնվեր Շիրակ Թորոսյանի վրա, Հայաստանը վաղուց տվել-անցել էր Ճապոնիային:

Նախորդ հոդվածը‘Թոշակառուն ստացել է 9 տարիների համար պակաս վճարված կենսաթոշակի գումարը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 17-ին Հայաստանը կստորագրի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կապիտալի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի շուրջ «Գազպրոմի» հետ պայմանագիրը’