ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը Ղազախստանում ընտրությունները թափանցիկ և դեմոկրատական են ճանաչել

246

Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդների առաքելությունը մարտի 19-ին Ղազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թափանցիկ և դեմոկրատական է ճանաչել։ Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը։

Ճեպազրույցում  նույնպիսի կարծիք է հայտնել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատում անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Մարկևիչը։

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կազմակերպվել են խառը համակարգով՝ պատգամավորների 70 %-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով, 30 %-ը՝ միամանդատ ընտրակարգով։

 Անցած գիշեր հրապարակված արդյունքների համաձայն՝ երկրի խոշորագույն «Ամանաթ» կուսակցությունն առջևում է ավելի քան 53 % ձայներով, ստորին պալատ անցնելու նվազագույն 5 %-անոց արգելքը կարող են հաղթահարել երկրում գրանցված յոթ կուսակցություններից հինգը կամ վեցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ՄՔԴ-ի որոշումը հրեշավոր հետևանքներ կունենա միջազգային իրավունքի համար
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հանդիպումը կարող է աշխարհը ձևափոխող իրադարձություն դառնալ