‘Շմայսը չի վախենում ԱԺ-ի տեսախցիկներից. «Ինչի՞, կալիդորում մա՞րդ պետ ա ծեծենք» — Shamshyan.com’

955

ԱԺ-ում տեսախցիկների տեղադրումը ում ձեռք չի տալիս, նշանակում է, որ ինքը մաքուր չի: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը: «Ես ոչ մի բանով վախենալու բան չունեմ: Տեսախցիկ լինի կամ չգիտեմ ինչ: Հասկանու՞մ եք՝ դա Ազգային Ժողով ա: Ի՞նչ ա նշանակում՝ ինչ-որ մի բանից խուսափենք: Ես չեմ խուսափում, ինձ չի խանգարում, ասեմ ճիշտը՝ իմանաք»,- հիմնավորեց Առաքել Մովսիսյանը:

Հարցին, թե ինչ են կարծում՝ կգտնվե՞ն պատգամավորներ, որոնց տեսախցիկի առկայությունը կխանգարի, ասաց. «Ինչի՞ պետք է խանգարի, կարա՞ք ինձ բացատրեք: Կալիդորում մա՞րդ պետք է ծեծենք, ի՞նչ պետք է անենք, որ խանգարի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նախորդ հոդվածը‘Փոստային կապի ոլորտում մոնիթորինգ կիրականացվի’
Հաջորդ հոդվածը‘Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը’