‘Շմայսին ջրել են (լուսանկարներ)’

1198

5–րդ գումարման ԱԺ 4–րդ նստաշրջանը մեկնարկել է «էքստրեմալ» պայմաններում։ Խորհրդարանի շենքի 2–րդ հարկի այն հատվածում, որտեղ ՀՀԿ–ական պատգամավորների աշխատասենյակներն են, օդը գաղջ էր։

Պարզվում է՝ «վերևի հարևանները» ջրել են ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս)։ Նրա աշխատասենյակն այն աստիճան է հեղեղված, որ առաստաղից ջուր է կաթում, իսկ մուտքի դուռն ու պատերն ամբողջությամբ խոնավացած են։ Սակայն, երբ «7օր»–ի լրագրողը փորձել է պարզել, թե ով է նրան ջրել, Առաքել Մովսիսյանը բորբոքվել է և հայտարարել է. «Ինձի ո՞նց կարան ջրեն, աղջիկ ջան»։

Կայքը տեղեկացնում է, որ 3–րդ հարկում, Առաքել Մովսիսյանի աշխատասենյակի անմիջապես վերևում, որևէ մեկը չի նստում, սակայն քիչ այն կողմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն է։

 

Նախորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանի պատասխանը ընթերցողի հարցին’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Շարմազանովը չի հասկացել, ու դա զարմանալի չէ ‘