‘Շնորհակալություն, Չավի’

1209

Չավին ֆուտբոլում ունեցավ գրեթե ամեն ինչ, արժանացավ բազմաթիվ հաղթանակների ու ձեռքբերումների, նվաճեց ֆուտբոլային հեղինակավոր տիտղոսներ:  Այս ֆուտբոլիստը համարվում է իսպանական տիկի-տակայի կիրառման մարմնացումը  և Իսպանիայի հավաքականի ամենափառահեղ ժամանակահատվածի  կերտողներից մեկը:

Իսպանիայի հավաքականի մարզիչ Վինսենտե դել Բոսկեն, խաղային ընկերները  իրենց շնորահակալության ու երախտագիտության խոսքն են հղել Չավի Էռնանդեսին:

Վինսենտե դել Բոսկե. Նա իսպանական ֆուտբոլի մարմնացումն է: Մի ֆուտբոլիստ, ով մեզ  շատ բան է փոխանցել: Չավին լավագույն աջակցություն է ցուցաբերել նաև հանդերձարանում 7 տարի շարունակ: Ինձ համար շատ հաճելի էր ճանաչել այդպիսի ֆանտաստիկ ֆուտբոլիստի ու հանճարի: Հավաքականից հեռացավ մի առանձնահատուկ ֆուտբոլիստ ու անհատականություն, որին հավասարը չկա և շատ դժվար է գտնել: Մենք միշտ նրա կողքին կլինենք թե ֆուտբոլում, թե նրանից դուրս:

Դավիդ Սիլվա. Ինձ համար մեծագույն հաճույք էր աշխարհի  լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողքին խաղալը: Ամեն ինչի համար շնորհակալություն,Չավի:

Խուան Մատա. Շնորհակալ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ քո ցուցադրած խաղի, կատարած գրագետ ու գեղեցիկ փոխանցումների համար: Ինձ համար մեծ պատիվ էր քեզ հետ խաղալը: Ափսոփ, որ այլևս մեր կողքին չես լինի:

Միչու. Չավի Էռնանդես Կռեուս, շնորհակալ եմ հավերժ:

Պեդրո Ռոդրիգես. Չավի, դու միշտ կլինես մեծագույննեից մեկը: Շնորհակալություն, որ ճանաչում ենք քեզ:

Սերխիո Ռամոս. Ես Չավիին ճանաչում եմ որպես Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների մեծագուն ֆուտբոլիստ: Շնորհակալություն ցուցադրած գեղեցիկ խաղի համար: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը վարկ վերցնելու առիթը բաց չի թողնում’
Հաջորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերս. «Վան Գալը դեռ կիմանա Անգլիայի ֆուտբոլի առաջնության բարձր մրցակցության մասին» ‘