‘Շնորհավորական նամակ Սի Ծինփինին. Արձակուրդային «պրիվե՜տ» ‘

1579

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Սարգսյանի մամլո ծառայության փոխանցմամբ, Սարգսյանն իր նամակում գրել է, թե «Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն և հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերից»: Սարգսյանն իր նամակում Ծինփինին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:

Հիշեցնենք, որ Սարգսյանը այս օրերին գտնվում է արձակուրդում, որն, իր մամլո ծառայության փոխանցմամբ, անց է կացնում արտասահմանում: Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ իր արձակուրդը Սարգսյանն անց է կացնում գերմանական Բադեն-Բադեն առողջարանական փոքրիկ քաղաքում, որտեղ նաեւ հայտնի խաղատներ կան:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը խզում է հարաբերությունները Սիրիայի կառավարական ուժերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Կողոպտել են ՍԴ դատավորի բնակարանը ‘