‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’

3781

Մեծարգո նախագահ

Հայկական բանակի ստեղծման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ որպես ՀՀ զինված ուժերի հիմնադիր եւ առաջին գերագույն գլխավոր հրամանատարի։

Ծանրագույն տարիներին անկախ պետականության կառույցների ստեղծման դժվարին խնդիրների մեջ Դուք առաջնահերթ նշանակություն տվեցիք Բանակի ստեղծմանը և անուրանալի ներդրում ունեցաք այդ գործում։ Հայկական բանակը կազմավորվեց առանց ավելորդ ցուցադրականության, ժամանակի տված հնարավորությունների եւ ծառացած խնդիրների լիակատար հաշվառմամբ։ Բանակի երեք կարեւոր բաղադրիչները դարձան երկրապահ կամավորական ջոկատները, նորակոչիկները եւ Ձեր ջանքերով խորհրդային բանակից հրավիրված 800-ից ավելի հայազգի բարձրաստիճան սպաները։ Բանակը ծնվեց ու կայացավ մեզ պարտադրված պատերազմական գործողություններին զուգահեռ, պատերազմական պայմաններում, ռազմի դաշտում։ Հայկական զինված ուժերի առաջանցիկ կայացումն ու մասնագիտական բարձր որակների ապահովումն էր, որ վճռական դեր խաղաց ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ազատագրման եւ ապահովության մեխանիզմների ստեղծման գործում։

Մի խումբ ընկերներ, սպաներ, ազատամարտիկներ

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Ռադան կքվեարկի ռեպրեսիվ օրենքները չեղյալ հայտարարելու օգտին’