‘Շշմեցուցիչ Red Bull X-Fighters Jams մոտոմրցույթ Երևանում (տեսանյութ, Ֆոտոռեպորտաժ)’

1601

Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվեց Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:

Երեւանի Հանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերը սավառնեցին երկնքում՝ կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:

iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ իրենց հնարքներով ապշեցրեցին համաշխարհային հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան):

Հրապարակը լեցուն էր հանդիսատեսով: Ներկայացումն ընթանում էր երեւանյան Dogma ռոք-խմբի կենդանի երաժշտության ներքո:
Մարզիկների ներկայացումները անցկացվեցին երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները ցուցադրեցին իրենց անհավանական հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է նկարահանվել «Սիրուն չի…» սերիալը ‘