Շոլց․ ԵՄ-ն միգրանտների հետ կապված իրավիճակում թույլ չի տա այն, ինչ մտադրվել է Մինսկը

569

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները քննարկելու են Բելառուսի տարածքով ժամանող միգրանտների հետ կապված ճգնաժամը, ինչը Միանսկի կողմից հիբրիդային գրոհ է։

Այսպիսի պնդում է արել հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Խոսքը կվերաբերի կարևոր հարցերի, հատկապես նրանց, որոնք մեզ մտահոգում են եվրոպական սահմանների վրա Բելառուսի հիբրիդային գրոհի լույսի ներքո,- հայտարարել է Շոլցը։- Մենք մեր համերաշխությունն ենք հայտնել Լեհաստանին, որն իսկապես լուրջ մարտահրավերի է բախվել»։

«Մենք միասին քայլեր կձեռնարկենք, որպեսզի  դիմակայենք գրոհը և ջանանք, որ չկատարվի այն, ինչ մտադրվել է այնտեղի վարչակազմը»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Օրենքով գողերը» պահանջում են չստորացնել բանտապանների կողմից բռնաբարված մարդկանց
Հաջորդ հոդվածըՍտալինի հոգեզավակները. Ալիք Մեդիա