Շոլց․ ԵՄ-ն ՌԴ–ից ածուխի ներկրումը կդադարեցնի ամռանը

366

Եվրամիությունը ռուսաստանյան ածուխի ներկրումը կդադարեցնի ամռանը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի նաև ռուսաստանյան նավթից, երկուշաբթի The Indian Express թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Եվրամիությունը իր անդրատլանտյան գործընկերների հետ միասին աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և առանձին անձանց դեմ․․․ Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին՝ չնայած դրանք անխուսափելիորեն տնտեսական վնասներ են հասցնում հենց իրենց,- ասել է Շոլցը։- Ավելին, մենք հիմա չափազանց հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրման հարցում։ Մենք ռուսաստանյան ածուխի ներկրումը կդադարեցնենք այս ամառվանից, մինչև տարեվերջ կհրաժարվենք ռուսաստանյան նավթից և լրջորեն կկրճատենք գազի ներկրումը ՌԴ-ից»,- շեշտել է Գերմանիայի կանցլերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ Բայդենը Ուկրաինայի հարցում թուլություն է դրսևորել
Հաջորդ հոդվածըՈ՞վ է «Չելսիի» ամենահավանական գնորդը