Շոլց․ Ուկրաինան կարող է մտնել ԵՄ, երբ համապատասխանի չափանիշներին

211

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մտնել Եվրամիություն, երբ համապատասխանի անդամակցելու չափանիշներին։

«Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է։ Մենք տրամադրված ենք աջակցելու այդ երկրին ԵՄ մտնելու գործընթացում։ Բոլորի համար ակնհայտ է, որ ԵՄ մուտքը կարող է տեղի ունենալ միայն բոլոր չափանիշներին համապատասխանելուց հետո»,- ասել է նա հինգշաբթի Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում։

«ԵՄ-ն նույնպես պետք է մի շարք խնդիրներ կատարի, որպեսզի հնարավոր լինի նոր անդամներ ընդունել»,- հավելել է կանցլերը, որն այցելել է Իտալիա։

Շոլցը նշել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչների և դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինայի ապագան՝ զինված հակամարտության ավարտից հետո, նաև անվտանգության ապահովման հարցը։ Կանցլերը նաև համոզված է, որ «հարկավոր է նախապատրաստվել, որ դեռ երկար պետք կլինի օգնել Ուկրաինային պաշտպանվելու»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկաև․ ՄԱԿ ԱԽ-ն բարեփոխման կարիք ունի
Հաջորդ հոդվածըՓենս․ Թրամփը չի դառնա հանրապետականների նախագահի թեկնածուն