Շոլց․ Պատերազմից հետո ՌԴ-ի հետ հնարավոր է վերսկսել համագործակցությունը

232

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

Կանցլերը նման կարծիք է հայտնել երկուշաբթի, Գերմանական էկոնոմիկայի արևելյան կոմիտեի 70-ամյակի արարողության ժամանակ։

Շոլցը նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում հիմա կատարվող դեպքերի ավարտից հետո Ռուսաստանը կմնա եվրոպական մայրցամաքի խոշորագույն երկիրը, հետևաբար՝ անհրաժեշտ է այդ ժամանակ պատրաստ լինել։ «Պարզ է մի բան․ այն հարաբերությունները, որ մենք ունեցել ենք, հիմա կրճատվել են»,- նրա խոսքն է մեջբերում DPA գործակալությունը։

«Սակայն Ռուսաստանը, երբ պատերազմը ավարտվի, և ՌԴ քաղաքացիները, որոնք իրենց համար այլ ապագա են ցանկանում, նույնպես պետք է հնարավորություն ունենան  վերսկսելու տնտեսական համագործակցությունը մեկ այլ ժամանակ։ Միայն ո՛չ հիմա։ Տվյալ պահին մենք խստացնում ենք պատժամիջոցները»,- ասել է Շոլցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է
Հաջորդ հոդվածըԱրցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը