Շոլց․ «Ռուսաստանը պետք է պարտություն կրի Ուկրաինայի հակամարտությունում»

260

Ռուսաստանը պետք է անհաջողություն կրի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու համար,  Դավոսում  համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ Ռուսաստանը, իր կարծիքով, չպետք է հաղթի այդ հակամարտությունում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ԳԴՀ-ն  Կիևին Leopard 2 տանկեր չի մատակարարում, Շոլցը հայտարարել է, թե հարկավոր է խուսափել Ռուսաստանին  ՆԱՏՕ-ի ուղիղ դիմակայությունից։ Կանցլերը, սակայն, հիշեցրել է, որ Գերմանիան առաջին տեղերից մեկն է զբաղեցնում Ուկրաինային հատկացվող օգնության ծավալով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԽ-ն բանաձև կընդունի՝ Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու կոչով
Հաջորդ հոդվածըՏարեք սրան մանկապարտեզ. «ՉԻ»