‘Շոյգուն շտապ բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆախարարների հետ’

1847

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ, հաղորդել է РИА Нововсти-ն:

Նախարարները քննարկել են հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար անհապաղ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտության հարցը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին զսպվածության և բռնություններից անհապաղ հրաժարվելու կոչ է արել:

Զախարովան նաև տեղեկացրել է, որ «Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»: Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է իրադրության զարգացմանը:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրային հեռուստաընկերության հատուկ թողարկումը’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան Սերժ Սարգսյանն էլ ԱԽ նիստ կանցկացնի’