Շոյգու․ ՆԱՏՕ-ն գլոբալ գերիշխանության է հավակնում

374

Հյուսիսատլանտյան դաշինքը հավակնում է գլոբալ գերիշխանության, այդ թվում՝ Աֆրիկայում, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երեքշաբթի միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովում։

«ՆԱՏՕ-ն դիմակը հանեց։ Դաշինքի ագրեսիվ բնույթն այլևս չի թաքնվում բացառապես պաշտպանական ուղղվածության վերաբերյալ ձևակերպումների տակ։ Այսօր դաշինքի մարտավարական ծրագրման փաստաթղթերում ամրագրված են գլոբալ գերիշխանության հավակնությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետաքրքրությունների ոլորտում ընդգրկվում են Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը»,- ասել է Շոյգուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըFTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը հաղթեց առաջին տուրում
Հաջորդ հոդվածըՇոյգուի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցման առիթը «հատուկ գործողությունը» չէ