‘Շոն Փենը մտադիր է էքշնում խաղալ ‘

1102

Օսկարակիր դերասան Շոն Փենը տարբեր կերպարներ է մարմնավորել՝ միասեռական քաղաքական գործիչ «Հարվի Միլկե» ֆիլմում, ավազակախմբի ղեկավար, նացիստների դեմ պայքարող ռոքերի եւ այլն: Նա այժմ մտադիր է փորձել ուժերը էքշն ժանրում:

Դերասանն այժմ բանակցություններ է վարում «Զենքի նկատմամբ հակում» ֆիլմի գլխավոր դերի համար: Դա Մարտին Տերյեի՝ արտասահմանում աշխատող օպերատիվ գործակալի մասին պատմություն է. նրա ծառայություններից իր գործատուն հրաժարվել է, եւ նա այժմ ստիպված է «մուկն ու կատու» խաղալ ողջ Եվրոպայով մեկ:  

Այս պահին Silver Pictures ընկերությունը, որը հանդիսանում է ֆիլմի արտադրողը ոչ միայն գլխավոր դերակատար, այլեւ դեռեւս գլխավոր ռեժիսոր է փնտրում

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը ստորագրել է միգրանտներին լեզվի քննություն պարտադրող օրենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն առաջարկում է վերականգնել մահապատիժը ‘