‘Շոտլանդիայի առաջին նախարար. Բրիտանիայի իշխանությունները խուճապահար են’

997

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը բրիտանական կառավարությանը մեղադրել է խուճապի մատնվելու մեջ՝ այն բանից հետո, երբ նոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թվի աճ:

Ավելի վաղ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Շոտլանդիային լայն իրավասություններով ինքնավարություն էր խոստացել, եթե հանրաքվեի արդյուքներով նա մնա Բրիտանիայի կազմում: Ալեքս Սալմոնդի կարծիքով՝ նման հայտարարությունները բրիտանական կառավարությունում խուճապի վկայությունն են: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես բազմիցս շոտլանդացիներին կոչ է արել մնալ Միացյալ Թագավորության կազմում:

Ամիսներ շարունակ հարցման արդյունքերը ցույց էին տալիս, որ սեպտեմբերի 18-ին նախատեսված հանրաքվեի միակ հարցին՝ «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի», շոտլադացիների մեծ մասը հակված էր պատասխանելու «ոչ»: Սակայն քվեարկության օրվա մոտենալուն զուգընթաց՝ անկախության կողմնակիցներն առաջ են անցնում: Այժմ Բրիտանիայից անջատվելու օգտին, վերջերս անցկացված հարցման արդյուքներով, պատրաստ է քվեարկել շոտլադացիների 51 %-ը, դեմ՝ 49-ը:

Վերջին հարցման արդյունքները անհանգստացրել են թագուհուն ևս, որը միասնական Բրիտանիայի համոզված կողմնակից է: Կիրակի օրը թագուհին այդ հարցով զրուցել է վարչապետի հետ: Սպասվում է, որ հանրաքվեի օրը Ելիզավետա Երկրորդը Շոտլանդիայում կլինի: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցելու ԱՄՆ նախագահի հերթական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ իշխանությունները դիվանագիտական առաքելություններին արգելել են օգտվել անլար կապից’