‘Շոտլանդիան չի պաշտպանի Թերեզա Մեյի պլանը’

2212

Բրիտանական խորհրդարանում երրորդ կուսակցության՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավորները չեն պաշտպանի Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ գործարքի գնալու՝ Թերեզա Մեյի կառավարության առաջարկած պլանը: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ և Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթյորջենը:

«Թերեզա Մեյն ակնկալում է, որ խորհրդարանը հնազանդորեն կհաստատի այդ՝ հապշտապ կազմած պլանը, սակայն դա անթույլատրելի է»,- ասել է Սթյորջենը BBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք ուզում ենք պահպանել անդամությունը միասնական շուկայում և Մաքսային միությունում: Եվ մեր պատգամավորները չեն կարող քվեարկել հանուն մի բանի, որն այս կետերը չի պարունակում: Մի մոռացեք, որ շոտլանդացիների մեծ մասը հանրաքվեի ընթացքում քվեարկել է Եվրամիության կազմում մնալու օգտին»,- հավելել է վարչապետը:

Շաբաթ օրը Էդինբուրգում երթ է տեղի ունեցել ի պաշտպանություն Շոտլանդիայի անկախության: Կազմակերպիչների տվյալներով՝ երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, որոնք պահանջել են կրկին հանրաքվե անցկացնել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անցկացվել է 2014 թ.: Այն ժամանակ անկախության հակառակորդները դրա կողմնակիցներից 10 %-ով ավելի էին: Մինչդեռ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հարցին շոտլանդացիների մեծ մասը վճռականորեն «ոչ» էր պատասխանել:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եւս 2 պատգամավորներ միացան արտահերթի պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Արդեն չեմ հասկանում՝ ով է հանրապետական, ով ոչ’