‘Շոտլանդիան սպառնում է վետո դնել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վրա’

1595

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա:

BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն, և ինքը կոչ է անելու շատլանդացի պատգամավորներին քվեարկել դրա դեմ:

Շոտլանդիայի ընտրողների գերակշիռ մասը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին: Սթերջենի խոսքով՝ ինքն ուզում է Շոտլանդիայի ժողովրդին զերծ պահել brexit-ի բացասական հետևանքներից: Ավելի վաղ նա հայտարարել է, որ brexit-ը կարող է առիթ դառնալ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու համար:

Նախորդ հոդվածը‘ Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը’
Հաջորդ հոդվածը‘Կրկին հանրաքվե անցկացնելու պահանջով հանրագիրն ստորագրել է 3 մլն բրիտանացի’