‘Շոտլանդիա. Վերջին դեբատները՝ հանրաքվեից առաջ’

2842

Շոտլանդիայում ավարտվել է Միացյալ Թագավորությունից անկախանալու վերաբերյալ հանրաքվեին նախորդող դեբատների վերջին ռաունդը: Ըստ բանավեճի արդյունքների՝ «Գարդիան» թերթն անցկացրել է հարցախույզ, և մասնակիցների մեծ մասը (71 %) դեբատների հաղթող է ճանաչել շոտլանդական կառավարության առաջին նախարար Ալեքս Սալմոնդին:

«Անկախության օգտին փաստարկը միայն մեկը կարող է լինել. ո՞վ կարող է ավելի լավ գլուխ հանել երկրի գործերից, եթե ոչ այն ժողովուրդը, որ ապրում է այնտեղ: Ոչ ոք չի կարող ավելի լավ հոգ տանել երկրի մասին»,- կարծում է Սալմոնդը:

Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միասնութայն կողմնակիցների փաստարկն այդ միության տնտեսական շահն է և անկախության կողմնակիցների արժութային թույլ մարտավարությունը. նրանք խոսում են անկախությունից, բայց, միևնույն ժամանակ, մտադիր են որպես ազգային արժույթ պահպանել բրիտանական ֆունտը:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքերով՝ Շոտլանդիայի բնակչության մեծ մասը, այնուամենայնիվ, «ոչ» կասի անկախության գաղափարին: Հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերի 18-ին: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարվել է ընդգրկվել կառավարության նոր կազմում ‘
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկների դաշինքը իշխանություններին մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ է տալիս (տեսանյութ)’