‘Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը’

1088

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել շվեյցարական հիվանդանոցից և վերականգնողական բուժումը կշարունակի տնային պայմաններում, լրագրողներին տեղեկացրել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը:

Ընդհանուր առմամբ՝ Շումախերը հիվանդանոցում է անցկացրել 250 օր:

Հայտնի ավտոարշավորդը գլխի վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս, 2013 թ. դեկտեմբերի 29-ին, և երկար ժամանակ արհեստական կոմայի մեջ էր:

Հունիսի վերջին հայտարարվեց, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել է Լոզանի վերականգնողական կենտրոն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Apple-ը ներկայացրել է iPhone 6-ը, iPhone 6 Plus-ը և Apple Watch-ը (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է’